Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է Իրանի հրթիռային գրոհի մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) նախազգուշացրել է Իրանի նոր հրթիռային գրոհի մասին։ ԻՊԲ-ն Telegram-ում տարածված հաղորդագրության մեջ բնակչությանը կոչ է արել հետևել իշխանությունների հրահանգներին։

«Հակաօդային պաշտպանությունը ներկայում նույնականացնում և խոցում է սպառնալիքները», – նշված է հաղորդագրության մեջ։

ԻՊԲ-ն նաև հայտնել է, որ Իսրայելի Իսրայելի մի քանի շրջաններում հնչում են օդային տագնապի ազդանշանները։

Իրանական Mehr գործակալությունը գրում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ևս հայտնել է վաղ առավոտյան Իսրայելի ուղղությամբ ավիահարվածների նոր ալիքի մասին՝ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։

Հունիսի 22-ի երեկոյան Իսրայելի զինվորականները հարվածներ են հասցրել Իրանում մի քանի կարևոր ռազմական օբյեկտների, այդ թվում՝ Փարչին բնակավայրին, որտեղ գտնվում է իրանական խոշոր ռազմական համալիր։

Տեսանյութեր

Լրահոս