
Նրանք կդադարեն կատարել հրամանները, երբ ժողովուրդը կազմակերպված դուրս գա փողոցներ. Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ցանկացած իշխանություն, այդ թվում #nիkոլ-ինը կփլուզվի այն ժամանակ, երբ ոստիկանությունն ու ուժային այլ կառույցները դադարեն կատարել հրամանները:
Նրանք կդադարեն կատարել հրամանները, երբ ժողովուրդը կազմակերպված դուրս գա փողոցներ և խաղաղ անհնազանդություն ցուցադրի:
Ժողովուրդը դուրս կգա անհնազանդության, երբ հավատա, որ որևէ անձ կամ խումբ կարող է իրեն առաջնորդել: Իսկ այդ առաջնորդող անձը/խումբը կկարողանան նման հավատ ներշնչել, երբ շարունակաբար մարդկանց հետ աշխատեն և ստեղծվեն ժողովուրդը ներկայացնող ցանցային խմբեր:
Վստահեցնում եմ, որ այլ ճանապարհ չկա, մնացյալ ճանապարհները կամ մոլորության հետևանք են կամ էլ դիտավորությամբ մոլորեցնելու:
Եվ հետևաբար, ընդդիմադիրների կողմից վերոնշյալ ճանապարհը չբռնելու համառությունը կամ չիմացության (գուցե նաև հիմարության), կամ էլ դիտավորության ցուցիչ է:
Հայաստանի ներկա վիճակում, բոլոր մնացած դեպքերում (այդ թվում օլիգարխների ներգրավմամբ) իշխանափոխությունները լինելու են դրսից պարտադրված կամ էլ կեղծված ներսում և չեն ծառայելու ժողովրդի շահերին: Նաև, քաղաքական համակարգ և ինստիտուտներ չունեցող երկրներում անհնար է ընտրություններով հասնել խաղաղ իշխանափոխության: Միշտ իշխանությունը առնվազն կիրառելու վարչական ռեսուրս»: