Բաժիններ՝

Փայտածուխի արտադրամասը շահագործվում էր ապօրինի

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում հունիսի 13-ին ստացված օպերատիվ տեղեկությունը Գանձաքարի 30-ամյա բնակչի ապօրինի գործունեության մասին էր։

Ըստ տեղեկության’ գանձաքարցի տղամարդը «Սրոց» կոչվող տարածքում ապօրինի շահագործում է փայտածուխի արտադրամաս։ Տավուշի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են փայտածուխի 3 տարա՝ յուրաքանչյուրում 3 խ/մ փայտանյութով, արտադրամասի տարածքում թափված 5 խ/մ փայտանյութ և 150 պարկ ածուխ։

30-ամյա տղամարդը հայտնաբերվածի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Բերդի քննչական բաժին։

Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30