Բաժիններ՝

«Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հունիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Հենրիկ Գ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 73-ամյա Ռուզան Հ.-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30