
ԱԱԾ տնօրենը չէր կարող չկատարել իմ որևէ հանձնարարական. Փաշինյան

ԱԱԾ տնօրենը չէր կարող չկատարել ՀՀ վարչապետի որևէ հանձնարարական։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա անպատասխան թողեց լրագրողի այն հարցը, թե արդյոք ԱԱԾ տնօրենի` պաշտոնից ազատվելը կապ ունի՞ երեկ գործարար Սամվել Կարապետյանի և Հայ առաքելական եկեղեցու դեմ նրա գրառումների ու քայլերի հետ։
Փաշինյանը միայն նշեց, որ Արմեն Աբազյանն իր իշխանության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրեն ու եղել է ամենաբարդ ժամանակահատվածում` 2020 թվականից սկսած, ու նա արժանացել է նրան որ մի քիչ հանգստանա, քանի որ 5 տարի լարված պայմաններում աշխատել է։
«ԱԱԾ տնօրենի աշխատանքն առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես այն ամեն ինչի հետ, ինչ առնչվումէ անվտանգությանը, այդ թվում՝ հիբրիդային անվտանգությանը»,– նշեց նա։
«Արդյոք Աբազյանը հրաժարվե՞լ է որևէ հանձնարարական կատարել» հարցին ի պատասխան Փաշինյանը վստահեցրեց, որ ԱԱԾ տնօրենը չէր կարող չկատարել իր որևէ հանձնարարական։