
Սամվել Կարապետյանի վրա հարձակման երեք պատճառ եմ տեսնում. Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սամվել Կարապետյանի վրա հարձակման 3 հիմնական պատճառ եմ տեսնում.
1․ Ռուսաստանում Սամվել Կարապետյանը շատ ու շատ հարցերում հայերի և Հայաստանի շահերի պաշտպան է։
2․ Մոսկվայում Սամվել Կարապետյանը որոշ ոլորտներում մրցակից է ծագումով Ադրբեջանից միլիարդատեր Գոդ Նիսանովին։ Վերջինս Ռուսաստանում Ալիևի շահերի հիմնական սպասարկողներից մեկն է։
Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին թե՛ այս, թե՛ նախորդ կետով։
3․ Նիկոլի համար անձնական խնդիր են ազդեցիկ բոլոր հայերը։
Նամանավանդ մեծ կարողություն, աշխարհի տարբեր երկրներում լուրջ կապեր և մարդկային մեծ ռեսուրսներ ունեցող հայերը։ Իր աչքին իրեն չենթարկվող ցանկացած ազդեցիկ հայ, պայմանական ասած, «Բիձինա Իվանիշվիլի» է երևում։
Ինչպես տեսնում եք, սա հերթական թեման է, որում Նիկոլի և Ալիևի շահերը լիովին համընկնում են»։