
2024թ․ Թուրքիան ընդունել է 62․2 մլն զբոսաշրջիկ

2024թ․ Թուրքիան ընդունել է 62․2 մլն զբոսաշրջիկ՝ դառնալով աշխարհում ամենաշատ այցելվող 4-րդ երկիրը՝ Ֆրանսիայից, Իսպանիայից և ԱՄՆ-ից հետո: Զբոսաշրջիկներից ստացված եկամուտը կազմել է 60 մլրդ 497 մլն դոլար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իսկ 2025թ․ ապրիլին Թուրքիան ընդունել է 3․9 մլն զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով 8% աճ: Այս աճը կապվում է Եվրոպայից, Մերձավոր Արևելքից և Ռուսաստանից պահանջարկի բարձրացման հետ:
Համեմատության համար նշվում է, որ օրինակ Իսպանիան 2025-ի ապրիլին ընդունել է 8․6 միլիոն միջազգային զբոսաշրջիկ՝ առաջ անցնելով Թուրքիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Հունաստանից, Շվեյցարիայից և Միացյալ Թագավորությունից: