Աբազյան Արմենը պետք է անձնական որոշում կայացնի՝ պատրա՞ստ է կիսալուսնով շևրոն կրելուն, թե՞ ոչ, Ռոբերտ Քոչարյանը պետք է որոշում կայացնի՝ ձգե՞լ գործընթացը մինչև 2026-ի հունիս, թե՞ միանալ իմպիչմենտի գործընթացին. Հակոբյան

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որևէ բանական մարդ չի զարմանա, որ չորեքթաթ Անկարա վազող Նիկոլը Երևան վերադառնա թուրքական բանակի ուղեկցությամբ:

Կրկնում եմ՝ Հայաստանի վիլայեթացումից բացի Նիկոլն իշխանություն պահելու որևէ ռեսուրս չունի, իսկապես չունի: Վիլայեթացման ու Նիկոլին որդեգրելու, Հայաստանում Նիկոլի իշխանությունը թուրք-ադրբեջանական սվիններով պահելու գինը, կարծես, թուրքերը սահմանել են՝ Եկեղեցու կազմաքանդում և ռուսական ռազմաբազայի դուրս բերում:

Երևի հասկանում եք՝ ինչ մասշտաբի «ռազվարոտի» փուլ է մտել Նիկոլը, ուստի և կորցնելիք չունեցող և անկյուն քշված առնետի նման հարձակվում է՝ ձեռքի հետ ի ցույց դնելով մակարդակն ու դաստիարակությունը:

Այս համատեքստում Աբազյան Արմենը պետք է անձնական որոշում կայացնի՝ պատրա՞ստ է կիսալուսնով շևրոն կրելուն, թե՞ ոչ: Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է որոշում կայացնի՝ ձգե՞լ գործընթացը մինչև 2026-ի հունիս և անկանխատեսելի ընտրության գնալ, թե՞ միանալ իմպիչմենտի գործընթացին ու պատուհասին ժամ առաջ գրողի ծոցն ուղարկել:

ՀՅԴ-ն պետք է որոշում կայացնի՝ «մահ կամ ազատություն» կարգախոսն իրե՞նցն է, թե՞ ոչ, զենքի վրա երդվելն իմաստ ունի՞, թե՞ ոչ: Թևանյան Անդրանիկը պետք է որոշում կայացնի՝ շարունակու՞մ է քաղաքական բառիգությունը, թե՞ մի օգտակար գործ է անում:

Մոսկվան պետք է որոշում կայացնի՝ ցանկանո՞ւ՞մ է մնալ Կովկասում, թե՞ ոչ: Թրամփի վարչակազմը պետք է որոշում կայացնի՝ շարունակու՞մ է բրիտանական հետախուզության գծած խաղում «վիշիբալա» աշխատել Նիկոլի համար, թե՞ վերջիվերջո ունի սեփական շահեր, առավել ևս՝ արժեքներ: ԱԺ վերևում թառած ասֆալտի եղնիկի մասին չխոսենք, որովհետև արդեն խոսել ենք՝ դրան միայն տանկը կփրկի:

Ի դեպ, Լավրենտի Բերիային, Չաուշեսկուներին, Սադամ Հուսեյնին, Անվար Սադաթին, Մուամմար Քադաֆիին, Սալվադոր Ալյենդեին միավորում էր այն, որ համոզված էին՝ ուժայիններն իրենց թիկունքին ամուր կանգնած են: Այդպես էր կարծում նաև Պավել Առաջինը, իսկ թե ինչ եղավ Նիկոլայ Երկրորդի ճակատագիրը, դա արդեն բոլորովին այլ քննարկման թեմա է…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30