Հետաքրքիր է Սամվել Կարապետյանին հարազատ համարող բիզնես էլիտայի քանի ներկայացուցիչ երիկամի սուր ցավով կհայտնվի հիվանդանոցում, որ չխառնվի. Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ծանոթացեք, դուք ձեր վռչոյին լավ չէիք ճանաչում: Բայց սա էլ դեռ իրականը չէ: Իրականը շատ ավելի վատն է: Ու շուտով իրականին էլ կտեսնեք: Զուտ մորուք էր պահում, որ խաբս տար:

Սամվել Կարապետյանի հետ ծանոթ չեմ, բայց ծանոթ եմ արած գործերին: Ի՞նչ ասեմ: Էսօր էլ մեր ոխերիմ հարևանները ժպիտները դեմքերին կքնեն:

Ինձ ավելի հետաքրքիր է, թե Սամվել Կարապետյանին հարազատ համարող բիզնես էլիտայի քա՞նի ներկայացուցիչ հենց հիմա երիկամների սուր ցավով կհայտնվի հիվանդանոցում, որ չխառնվի ոչ մի բանի:

Չէ՞ որ չխառնվելը հայ բիզնես էլիտայի ամենաուժեղ կողմն է»:

Տեսանյութեր

Լրահոս