Սամվել Կարապետյան անուն-ազգանունն արդեն իսկ ոսկե տառերով գրված է Հայոց պատմության մեջ, իսկ Նիկոլի ստահակ տեսակն անցողիկ է. Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սամվել Կարապետյանն աշխարհի ամենահարուստ հայն է, որից ավելի շատ բարեգործություն Հայաստանում և Արցախում որևիցե մեկը չի արել:

Սամվել Կարապետյանը քրիստոնյա է՝ հայ քրիստոնյա, Հայ Առաքելական Եկեղեցու հիմնական նվիրատուներից է և չի կարող անմասն մնալ իր իսկ հավատքին, իր իսկ Եկեղեցուն սատար կանգնելուց:

Սամվել Կարապետյան անուն-ազգանունն արդեն իսկ ոսկե տառերով գրված է Հայոց պատմության մեջ, իսկ Նիկոլի ստահակ տեսակն անցողիկ է: Այդ աղբակույտն այսօր կա, վաղը չի լինելու՝ Հայոց պատմության մեջ վաղուց իր տեղն ամրագրելով որպես ազգադավ մի խայտառակություն:

Որպես հավատավոր քրիստոնյա ու իր ազգին պիտի զավակ՝ Սամվել Կարապետյանն, անկասկած, գնալու է զրկանքների, դիմանալու է և հաղթելու է… Տարբերակ չկա՝ հայերը հաղթելու են հակաքրիստոսին, հայ ժողովրդի ոխերիմ թշնամուն»:

Տեսանյութեր

Լրահոս