ՀՀԿ-ն խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի դեմ ռեժիմի գործողությունները

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀԿ-ն խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի դեմ ռեժիմի գործողությունները։

Կապիտուլյանտների ռեժիմի կողմից ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ զավեշտալի քայլերը դատապարտելի են ։

Որպես ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ,խստորեն դատապարտում եմ նիկոլիստական հակազգային ու հակապետական ռեժիմի կողմից բարերար Սամվել Կարապետյանի դեմ գործողությունները։

Ռեժիմի այս քայլերը շարունակությունն են ազգային ինքնության դեմ նրանց կողմից սանձազերծած պատերազմի։

Կարապետյանը ոչ միայն Հայ Եկեղեցու մեծագույն բարերարներից է,այլ նաեւ Հայաստան -Արցախ -Սփյուռք եռամիասնության ջատագովը։

Նիկոլիստական ռեժիմի այս հարձակումը անթույլատրելի է։

Հանրապետականը սատարում է ազգային բարերար Սամվել Կարապետյանին ու հաստատակամ է վճռականորեն շարունակելու նիկոլիզմի դեմ պայքարը մինչեւ հաղթական ավարտ։

Հայկը չի պարտվելու ոսոխ բելին🇦🇲»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30