Բաժիններ՝

Մահացել է Estee Lauder-ի հիմնադիրների որդին՝ Լեոնարդ Լաուդերը

92 տարեկանում մահացել է ամերիկյան Estee Lauder կոսմետիկայի ընկերության հիմնադիրների որդին` ընկերության տնօրենների խորհրդի պատվավոր նախագահ Լեոնարդ Լաուդերը։ Այս մասին հայտնել է ընկերությունը։

«Estée Lauder Companies Inc. (NYSE: EL) ընկերությունը խոր վշտով հայտնում է, որ տնօրենների խորհրդի պատվավոր նախագահ Լեոնարդ Ա. Լաուդերը մահացել է հունիսի 14-ին՝ 92 տարեկանում՝ ընտանիքի շրջապատում»,- ասվում է ընկերության կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Ավելի քան վեց տասնամյակ Լեոնարդ Լաուդերը եղել է վիզիոներ և նորարար` օգնելով բիզնեսը ամերիկյան խանութներում մեկ ապրանքանիշի ներքո վաճառվող մի բուռ ապրանքից վերածել հեղինակավոր գեղեցկության մուլտիբրենդային համաշխարհային առաջատարի, ինչպիսին է այն այսօր։

Լեոնարդ Լաուդերն աշխատում էր Estée Lauder-ում 1958 թվականից: Տարբեր տարիների ընթացքում նա զբաղեցրել է նախագահի(1972-1995), գործադիր տնօրենի (1982-1999) և տնօրենների խորհրդի նախագահի (1995-2009) պաշտոնները: Կյանքի վերջին տարիներին նա ընկերության պատվավոր նախագահն էր:

Լաուդերի ղեկավարությամբ ընկերությունը գործարկել է այնպիսի ապրանքանիշներ, ինչպիսիք են Clinique-ը, Aramis-ը, Lab Series-ը, ինչպես նաև ձեռք բերել Aveda, Bobbi Brown, Jo Malone London, La Mer և MAC ապրանքանիշները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս