Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը հայտնում է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Հեռախոսզրույցի ընթացքում նախագահները քննարկել են Իսրայել-Իրան առճակատումը, տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։

Էրդողանը հայտնել է, որ Իսրայելի հարձակումն Իրանի վրա վտանգել է ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը։

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարության դիրքորոշումն ակնհայտ սպառնալիք է ներկայացնում միջազգային համակարգի համար և տարածաշրջանը չի կարող հանդուրժել նոր պատերազմ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30