
Էթեր Լիպարտելիանին՝ աշխարհի չեմպիոն

Վրաստանի ձյուդոյի հավաքականի անդամ, 25-ամյա Էթեր Լիպարտելիանին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնության եզրափակչում հաղթել է ճապոնացի Մոմո Տամաոկիին և դարձել առաջին վրացի ձյուդոիստ կինը, որը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Ըստ aliq.ge-ի՝ 57 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Լիպարտելիանին հաղթել էր Թուրքմենստանը ներկայացնող Մաիսա Պարդաևային։
Էթեր Լիպարտելիանին առաջին վրացի կին ձյուդոիստն է, որը 2019 թվականին նվաճել է աշխարհի երիտասարդական առաջնության տիտղոսը։
Լիպարտելիանին երիտասարդների շրջանում աշխարհի կրկնակի չեմպիոն է (2019, Մարակեշ, Վանտաա, 57 կգ), երիտասարդների Եվրոպայի չեմպիոն (2016, Վանտաա, 57 կգ) և Եվրոպայի երիտասարդական գավաթակիր (2016, Անթալիա, Թուրքիա, 57 կգ):
Էթեր Լիպարտելիանին մասնակցել է Տոկիոյի 2020 և Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին և երկու մրցաշարերում էլ զբաղեցրել է 5-րդ տեղը։