Արդո՞ք 1 ամիս ծառայած մարդը կարող է մարտական խնդիր կատարել. Տիգրան Աբրահամյանը՝ Հայկ Սարգսյանին

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը՝ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը գումարի դիմաց կրճատելու մասին, բացասական եզրակացություն ստացավ։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նախագծի քննարկման ժամանակ մի քանի հարցեր բարձրացրեց, որոնցից մեկը վերաբերում էր ծառայության ժամկետին և այդ ժամկետում զինծառայողի հմտությունների զարգացմանը։

«Պաշտպանության նախարարի տեղակալը ներկա է, ինքն էլ այս հարցին թող պատասխանի․ արդյո՞ք համարում եք, որ 1 ամսվա ծառայած մարդը, որը նաև պահեստազորում է ընդգրկվելու, ստանալու է մասնագիտական մեծ կարողություններ, ստանալո՞ւ է հնարավորություն պարտադիր ժամկետային ծառայության ընթացքում Զու կազմում իր մարտական խնդիրը կատարել»,- հարցրեց Տիգրան Աբրահամյանը։

Պատասխանելով հարցին, նախագծի հեղինակն ասաց, որ սկզբում Պաշտպանության նախարարությունը դեմ է եղել 1 ամսվա ծառայությանը՝ նշելով, որ կարող է խնդրահարույց լինել, ու չհասցնեն մարտական պատրաստության պատրաստեն։

Կարդացեք նաև

«Գլխավոր շտաբի եզրակացությամբ՝ հնարավոր է ստանալ և այդ դասընթացները կազմակերպել այնպես, որպեսզի դա տեղի ունենա 1 ամսվա ժամկետում։ Արդեն ունենք մոտ 30 քաղաքացի, ովքեր 28-37 տարեկանում ծառայել են 1 ամիս ժամկետով։ Նրանք իրենց ծառայությունն անցել են ուսումնասկան զորամասում և ոչ բոլորի հետ։ Նրանք արագացված ընթացակարգով են անցել պարտադիր զինվորական ծառայությունը»,- շեշտեց Հայկ Սարգսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս