Իրանը փակել է օդային տարածքը․ արտակարգ վայրէջքներ՝ Երևանում

Իսրայելի հարվածները Իրանի ռազմական և միջուկային ենթակառուցվածքներին խախտել են նաև տարածաշրջանում օդային երթևեկության քարտեզը:

Իրան օդային տարածքը փակ է, նախապես պլանավորված չվերթները հետաձգվել են:

«Չեղարկվել են Աբու Դաբիից, Դուբայից, Թեհրանից և Թել-Ավիվից ժամանող չվերթրը»,- «Ազատությանը» հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը:

Երևանում նաև արտակարգ վայրէջքներ կան:

«Իրավիճակով պայմանավորված «Զվարթնոց» օդանավակայան վայրէջք է կատարել 3 չվերթ, ինչի մասին նաև տեղեկացրել են Քաղավիացիայի կոմիտեից»,- ասաց Մողրովյանը:

Տեսանյութեր

Լրահոս