Քրիստոնեական սուրբ հավատքը կարող է դառնալ կենսական այն շաղախը, որը կապահովի ներազգային ամենալայն համախմբում. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կոչը և անձնական օրինակն աջակցելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, թվում է, թե այն երկար սպասված կայծն էր, որը պայթեցրեց եկեղեցու դեմ հարձակումների հետևանքով շիկացած ներհայաստանյան հասարակական-քաղաքական մթնոլորտը։

Մի շարք քաղաքական և հասարակական ուժեր, ինչպես նաև առանձին ճանաչելի անհատներ նմանօրինակ կոչերով հանդես եկան, ինչի արդյունքում «Զվարթնոց» օդանավակայանում Հայոց Հայրապետի հանրային դիմավորումն այլևս ձգտում է դառնալու նշանակալի իրադարձություն՝ եկեղեցու շուրջ համազգային համախմբման մի յուրօրինակ ծիսակարգ։

Դեռևս առաքելական ժամանակներում Հայաստան մուտք գործած և Մայր Աթոռի հաստատումով մեր ինքնության այլևս անքակտելի մաս դարձած քրիստոնեական սուրբ հավատքը կարող է դառնալ կենսական այն շաղախը, որը կապահովի ներազգային ամենալայն համախմբում՝ ի վերջո բերելով Հայաստանի վերածննդի։

Իսկ վերածնունդը լինելու է, քանզի մենք չենք կարող չհավատալ հարության գաղափարին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30