Բաժիններ՝

Ուկրաինայում հակամարտության տևողությունը կախված է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների արդյունավետությունից. Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության տևողությունը կախված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունավետությունից։ Այդ մասին տեղեկացնում է Breakingthenews.net-ը։

«Այն հարցը, թե որքան ժամանակ Ռուսաստանը կարող է դիմակայել այս պատերազմին, կախված է նաև նրանից, թե որքան արդյունավետ կլինեն պատժամիջոցները։ Ահա թե ինչու մենք և ես անձամբ այդքան ձգտում ենք, որ ԱՄՆ-ն ​​հիմա պատժամիջոցներ կիրառի», – ասել է Մերցը Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխոֆի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Գերմանիայի կանցլերը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ԵՄ նոր սահմանափակումները կանդրադառնան բանկային և էներգետիկ ոլորտների վրա։

Միաժամանակ Մերցը հայտարարել է, որ անհնար է թուլացնել ջանքերը ո՛չ Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու, ո՛չ էլ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների պահպանման ապահովման հարցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս