
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Ռիտա Շվարցելյուր-Զուտտերն անդրադարձել են Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքներին

Նիսում հունիսի 9-ին անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներին:
Հայկական կողմը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունն արդյունավետ և ներառական համաժողովի անցկացման առնչությամբ՝ ապահովելով բոլոր շահագրգիռ կողմերի ամբողջական և բովանդակային մասնակցությունը: