Բաժիններ՝

Սպանություն՝ Երևանի Կոմիտասի պողոտայում

Սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Կոմիտասի պողոտա 23 հասցեում տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  քաղաքացու դին հայտնաբերվել է «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ՝ նկուղային հարկում, իսկ  իրավապահները մեկ հոգու՝ ենթադրաբար՝ կասկածյալին,  կարողացել են վնասազերծել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս