Ամենաշատը որ երկրներից են զբոսաշրջիկներ այցելել Վրաստան

2025 թվականի առաջին եռամսյակում միջազգային այցելությունները կազմել են 1.17 միլիոն, տարեկան աճի տեմպը կազմում է 1.3%, aliq.ge-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է TBC Capital-ը։

Ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Վրաստան են ժամանել Թուրքիայից` 18.75%։ Երկրորդ տեղում է Ռուսաստանը՝ 18.25%, իսկ երրորդ տեղում Հայաստանն է՝ 15.08%:

Ներկայացնում ենք 2025 թվականի առաջին եռամսյակում Վրաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը՝ ըստ երկրների.

  • Թուրքիա- 225.000 (19.23%)
  • Ռուսաստան- 219.000 (18.7%)
  • Հայաստան- 181.000 (15.43%)
  • Իսրայել- 81.000 (6.92%)
  • Ադրբեջան- 65.000 (5.56%)
  • Իրան- 27.000 (2.31%)
  • Հնդկաստան- 26.000 (2.22%)
  • Ուկրաինա- 24.000 (2.05%)
  • Ղազախստան- 22.000 (1.88%)
  • Բելառուս- 17.000 (1.45%)

Հատկանշական է, որ Իսրայելից զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճել է, և եթե անցյալ տարի կազմել է 46 հազար 800, ապա 73% աճից հետո արդեն 81 հազար է:

Տեսանյութեր

Լրահոս