Փաշինյանի` սրբազանի քեռակնոջ մասին գրառման հետ կապված ԿԿՀ-ում վարույթ է նախաձեռնվել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի՝ քահանայի քեռակնոջ մասին գրառման վերաբերյալ. այս մասին լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Մարիամ Գալստյանը։

«Չորեքշաբթի ստացվել է դիմումը մի քանի առևերույթ խախտումներով, մեկով՝ մայիսի 30-ի առավոտյան արված գրառման թեմայով (քահանայի քեռակնոջ մասին գրառումը։- խմբ․) արդեն վարույթ նախաձեռնվել է, մյուսների թեմայով քննարկուման փուլում ենք, երկուշաբթի կորոշենք»,- ասաց նա։

Գալստյանը մանրամասնեց վարույթի քննման ընթացակարգը՝ 90 օր ժամկետում հանձնաժողովը պետք է քննի վարչապետի արտահայտությունները և վիրավորանքի և վարքագծի խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ որոշում հրապարակի։ Միակ պատասխանատվությունը, որը հետևելու է խախտման առկայության հայտնաբերման դեպքում, Փաշինյանի կողմից պարզաբանում ներկայացնելն է լինելու։

Հարցին, թե արդյոք դատախազություն չեն դիմելու, Գալստյանն ասաց, որ եթե առևերույթ հանցակազմի տարրեր լինեին գրառման մեջ, նրանք կդիմեն, բայց այստեղ բացառապես վարքագծի խախտում է։ Իսկ հարցին, թե քանի անգամ պաշտոնյան պետք է իրեն թույլ տա «համբալ», «դոմփել» և նման բառապաշարով խոսել, որ հրապարակումից ավելի շատ պատասխանատվության ենթարկվի, Գալստյանն ասաց, որ նման քանակ չկա և ամեն դեպքը քննվումէ առանձին։

Նշենք, որ նույն հանձնաժողովը այժմ քննում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ազգային ժողովում հնչեցրած «համբալ», «վեր ընկի տեղդ», «ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» արտահայտեությունները։ 2024-ին նման վարույթ եղել է քաղաքապետ Տիգրան Ավինյանի նկատմամբ, նա հրապարակային պարզաբանում է ներկայացրել իր վարքի շուրջ, ինչը տեղադրվել է քաղաքապետարանի կայքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30