Արտակարգ դեպք Թուրքիայում. Ցլի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Քուրբան Բայրամից (զոհաբերության տոն) առաջ Թուրքիայի Մանիսա նահանգի Շեհզադելեր շրջանում արտառոց դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Շրջանի խոշոր եղջերավոր կենդանիների սպանդանոցում Մանիսայի առևտրային բորսայի խորհրդի անդամ և գործարար Իբրահիմ Քյուլահլըն ցլի կողմից հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով մահացել է:
Նշվում է, որ ցուլը Քյուլահլըի վրա հարձակվել է այն ժամանակ, երբ վերջինս զոհաբերության համար նախատեսված ցլի լուսանկարը ուղարկել է իր հաճախորդին:
Ցուլի ուժեղ հարվածներից Քյուլահլին ընկել է գետնին՝ ծանր վնասվածքներ ստանալով: Դեպքից անմիջապես հետո հոսպիտալացվել է, սակայն նրա կյանքը փրկվել չի հաջողվել:



