
Բրիտանական հարկային ծառայությունից 47 մլն ֆունտ ստեռլինգ (60 մլն դոլար) են հափշտակել

Խարդախները Բրիտանիայի եկամուտների և մաքսային վարչությունից (HM Revenue & Customs, HMRC) 47 մլն ֆունտ ստեռլինգ (64 մլն դոլար) են հափշտակել։ Այս մասին գրում է Reuters-ը։
Նրանք կարողացել են հասանելիություն ստանալ ավելի քան 100,000 հաշիվների՝ նպաստ ստանալու համար հայցեր ուղարկելով այն քաղաքացիների անունից, որոնց և պատկանում էին այդ հաշիվները։
Վարչության գլխավոր տնօրեն Ջոն-Փոլ Մարքսը հայտնել է, որ տվյալ դեպքում խոսքը կազմակերպված հանցավոր ֆիշինգային հարձակման մասին է. այն իրականացվել է հարկային ծառայության համակարգերից նույնականացման տվյալներ ստանալու նպատակով։