ՔՊ–ականները բյուջեի հաշվին շարունակում են իրենց գործուղումները Հայաստանում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ականները շարունակում են բյուջեի հաշվին գործուղումների մեկնել անգամ ՀՀ մարզեր։ Հունիսի 1-3-ը ՔՊ-ական պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արմեն Խաչատրյանը կգործուղվեն Գորիս՝ մասնակցելու հայ-ֆրանսիական համաժողովին։

Ա․ Խաչատրյանը ծնունդով գորիսեցի է եւ, ըստ ամենայնի, տուն էլ կունենա Գորիսում, սակայն մեր պատգամավորները գերադասում են պետության հաշվին բարձրակարգ հյուրանոցներում մնալ եւ սեփական ճանապարհածախսն էլ իրենց գրպանից չհոգալ։

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Գորիսում նաեւ Ֆրանսիայի հյուպատոսություն է բացվելու։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031