Բաժիններ՝

Կարեն Խաչանովը դուրս մնաց «Ռոլան Գարոս»-ից

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց  «Ռոլան Գարոս»-ի հետագա պայքարից:

Փարիզում ընթացող «Մեծ սաղավարտի» տարվա հերթական մրցաշարի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Կարեն Խաչանովը մրցեց աշխարհի 12-րդ ռակետ, ԱՄՆ ներկայացուցիչ Թոմ Պոլի հետ: 5 սեթ ու 4 ժամից ավել ձգված մրցախաղում Խաչանովը զիջեց 3:6, 6:3, 6:7 (7:9), 6:3. 3:6 հաշվով:Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող «Ռոլան Գարոս»-ը «Մեծ սաղավարտի» միակ մրցաշարն է, որն անցկացվում է հողածածկույթի վրա:

Այս տարի «Ռոլան Գարոս»-ի 129-րդ մրցաշարն է: Տղամարդկանց մենախաղում ամենատիտղոսակիր մասնակիցը իսպանացի Ռաֆայել Նադալն է, որը 14 անգամ արժանացել է հաղթողի կոչմանը: Մրցաշարի գործող չեմպիոնը իսպանացի Կարլոս Ալկարասն է, իսկ կանանց մրցաշարում գործող չեմպիոնն Իգա Սվենտեկն է:  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս