Դոգի ազատազրկվելուց հետո սեռական թեմաներով բամբասանքի սովոր մեծ լսարան է ազատ մնացել և այդ բացը հմտորեն լրացվում է Փաշինյան ընտանիքի կողմից. Արմեն Խաչիկյան

Արմեն Խաչիկյանը գրում է. «Փաշինյանի սադրիչ գրառումները 3 բացատրություն ունեն.

1. Եկեղեցին և բանակը մշտապես ամենաբարձր հանրային վստահությունն ունեցող կառույցներն են՝ բոլոր սոցհարցումներով 70%-ից բարձր վարկանիշով։ Մինչդեռ Փաշինյանին ընտրելու պատրաստակամություն են հայտնում հարցվողների մինչև 15%-ը: Հետևաբար, ամեն կերպ նվաստացնում է հեղինակություն ունեցող բոլոր կառույցներին սեփական վարկանիշը փրկելու համար։

2. Դոգի ազատազրկվելուց հետո սեռական թեմաներով բամբասանքի սովոր մեծ լսարան է ազատ մնացել և այդ բացը հմտորեն լրացվում է Փաշինյան ընտանիքի կողմից:

3. Քարոզչության և PR-ի մասնագետներին հայտնի է «օրակարգի սահմանման տեսություն» (Agenda Setting Theory), ըստ որի Փաշինյանի համար կարևոր է միշտ օրակարգ ձևավորելն ու ամենաքննարկվող անձը լինելը:

Մի շտապեք նրան գիժ կամ հիմար անվանել, ամեն ինչ մտածված և հաշվարկված է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031