
«ՄԻՊ-ը կուսումնասիրի խնդիրը, եթե լինի դիմում»․ պաշտպանի գրասենյակը՝ Փաշինյանի հայտարարության մասին. «Սիվիլնեթ»

«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չի ստացել որևէ դիմում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ»։ Այդ մասին ՍիվիլՆեթին հայտնեցին պաշտպանի գրասանյակից՝ ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի վիճահարույց հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքի։
Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքը պաշտպանին վերապահում է անկախ վերահսկողության գործառույթ՝ պետական մարմինների և պաշտոնյաների կողմից մարդու իրավունքների ու ազատությունների պահպանման ոլորտում։
ՍիվիլՆեթը հետաքրքրվել է՝ արդյոք վարչապետի հայտարարությունը խախտում չէ այդ շրջանակում, սակայն այս հարցերը մնացել են անպատասխան։
«Անձի նույնականացման վերաբերյալ որևէ տվյալ առկա չէ: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում որևէ բողոք կոնկրետ անձից չի ստացվել: Բողոքի առկայության դեպքում Մարդու իրավունքների պատպանն իր մանդատի շրջանակներում կիրականացնի լիազորությունները»,- ասված է պաշտպանի գրասենյակի պատասխանում։
Գրասենյակը նաև հայտնել է, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների պահպանմանը հետևելու, ինչպես նաև դրանց ենթադրյալ խախտումների առնչությամբ քննություն իրականացնող մարմինը, ըստ ՀՀ օրենսդրության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է: