Բաժիններ՝

Ոստիկանությունը կոչ է անում հետևել բերդավանցի երիտասարդի օրինակին

Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 27-ին Բերդավան գյուղի 32-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի 5,6 մմ տրամաչափի ակոսափող հրացան:

Նա հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։

Զենք ու զինամթերք ապօրինի պահողներին ոստիկանությունը կոչ է անում հետևել բերդավանցի երիտասարդի օրինակին:

«Նաև հիշեցնենք, որ կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս