
Հութիները թիրախավորել են Իսրայելի օդանավակայանը․ ԻՊԲ-ն հայտարարել է հրթիռը որսալու մասին

Եմենի հութիների հրթիռային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել՝ թիրախավորելով Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանը։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։Հութիների հայտարարության համաձայն՝ գործողությունը հասել է իր նպատակին՝ բազմաթիվ մարդկանց ստիպելով փախչել ապաստարաններ և դադարեցնելով թռիչքներն օդանավակայանում։
Հութիները մայիսի 29-ին հրապարակված հայտարարության մեջ կրկին աջակցություն են հայտնել Պաղեստինին և նշել, որ կշարունակեն արգելք հանդիսանալ Իսրայելից և դեպի Իսրայել թռիչքների համար։Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) հաղորդագրության համաձայն՝ Իսրայելի մի քանի շրջաններում օդային օդային տագնապի ազդանշաններ են հնչել, Եմենից արձակված հրթիռը կալանվել է։
Իսրայելի «12-րդ ալիքն» իր հերթին հաղորդել է, որ Թել Ավիվի մոտ գտնվող «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Եմենից արձակված հրթիռի պատճառով։
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Իսրայելը 4 ավիահարված է հասցրել Սանայի միջազգային օդանավակայանին՝ ոչնչացնելով Yemenia Airlines-ին պատկանող միակ քաղաքացիական ինքնաթիռը:
Նախորդ ավիահարվածների ժամանակ ոչնչացվել էր ութ ինքնաթիռ, այդ թվում՝ Yemenia Airlines-ի հինգ ինքնաթիռ: