
Դրսում կատու դառած՝ երկրի ներսում մենակ հոխորտում են. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. ««Այսօր գործ ունենք ավելի խորքային ու վտանգավոր գործընթացի հետ. սա մեկ օրվա իմպուլսիվ արձագանք չէ։ Խոսքը վերաբերում է հստակ գծագրված քաղաքական ծրագրի, որի նպատակն է ազգային ինքնության առանցքային ինստիտուտների հեղինակազրկումը և հանրության արժեքաբանական զրոյացումը։
Այս ռազմավարությունը միաժամանակ ծառայում է մի քանի նպատակների. հանրային օրակարգի վերահսկում, մանևր ազատության պահպանում՝ կենցաղային ու զգացմունքային կոնֆլիկտների միջոցով՝ հիմնական սպասվող աղետից շեղել:
Ավանդական ինստիտուցիաների, մասնավորապես՝ եկեղեցու, նսեմացում, որպես ինքնության կրողների, ինչպես նաև նոր լսարանների մոբիլիզացիա, մասնավորապես՝ մարգինալացված և նախկինում անտարբեր հատվածների՝ իշխանությանը հարելու փորձ։
Դրսում կատու դառած՝ երկրի ներսում մենակ հոխորտում են:
Դու գնա արագ կոֆե դնելու»: