Բաժիններ՝

Իսրայելը Գազայի մի քանի շրջաններում տարհանման հրաման է արձակել, անկլավում կան նոր զոհեր

Գազայի հատվածի տարբեր շրջանների վրա Իսրայելի օդային և հրետանային հարվածների հետևանքով մայիսի 30-ի լուսաբացից ի վեր զոհվել է 13 պաղեստինցի, այսպիսով, վերջին 24 ժամվա ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 70-ը։

Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Իսրայելի թիրախում են հայտնվել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա ան-Նազլա բնակավայրը և Խան Յունիս ու Ռաֆահ քաղաքները։

Արևմտյան ափի մի շարք քաղաքներում և ավաններում իսրայելական ուժերը ձերբակալություններ են իրականացնել։ Մյուս կողմից, Իսրայելը տարհանման նոր հրաման է տվել Հյուսիսային Գազայի Ջաբալիա ալ-Բալադ և ալ-Աթատրա շրջաններում, ինչպես նաև Գազա քաղաքի Շուջայյա, ադ-Դարաջ և ազ-Զեյթուն թաղամասերում: 

Տեղեկությունների համաձայն՝ Գազայի հատվածի շուրջ 2,4 միլիոն բնակչությունից մոտ 1,5 միլիոնը անօթևան են մնացել պատերազմի ժամանակ ավերված իրենց տներից զրկվելու արդյունքում։Իր հերթին, Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը հայտարարել է Գազա ներխուժելու և ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու անհրաժեշտության մասին։

«Ժամանակն է մուտք գործել Գազա մեր ողջ ուժով՝ ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու և պարտության մատնելու համար», – ասել է նա։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 54 249-ի, վիրավորվել է 123 492 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031