
Արցախը, Հայաստանի տարածքները թշնամուն հանձնած, 5000-ից ավելի տղաների մահվան պատճառ դարձած զույգը կրկին թիրախավորել է եկեղեցին

Նիկոլ Փաշինյանն ու կինը շարունակում են թիրախավորել եկեղեցուն։
Այսօր առավոտյան Փաշինյանը հերթական անպարկեշտ արտահայտությունն էր արել Սրբազան հայրերից մեկի մասին։
«Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»,- գրել է Փաշինյանը։
«Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին»,-գրում է Փաշինյանը հերթական գրառման մեջ։
Հետո ամուսնուն միացավ նաև Աննա Հակոբյանը՝ գրելով. «Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սև սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին։
Շվեյցարիայում ի՞նչ եք անում. ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք` հոգևորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն։
Երկրի գլխավոր հոգևոր մաֆիոզն ակնհայտորեն վրդովմունքի մեջ է ընկել, որ չուլաններից խոսակցություն է բացվել. թե չէ՝ ինչո՞ւ պետք է հարձակվեին պետության՝ ընտրված ղեկավարի վրա»։
Աղմկահարույց գրառումներից մոտ մեկ ժամ անց Փաշինյանը անդրադարձավ իր ամուսնացած լինելու հարցին։
«Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ։
Մեր հոգեւոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում»։
Րոպեներ անց հաջորդեց Փաշինյանի նոր գրառումը.
«Իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը։
Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։
Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ. կամավոր հրաժարակա՞ն տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը. տեսնես կլինի՞ քննություն, տեսնես կբացահայտվի՞ իրականությունը»։
Ժամեր անց Փաշինյանը նոր գրառում է արել. «Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեւորականները պետք է հեռանան հոգեւոր ծառայությունից։
Որեւէ մեկի անձնական կյանքը որեւէ մեկի գործը չէ։
Բայց ժողովուրդը իրավունք ունի ունենալ Եկեղեցի, հոգեւոր ու բարոյական արժեքներ»։
Ժամեր անց` 19։20-ին, Փաշինյանը գրեց Կաթողիկոսի ընտրության մասին։
«Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։
Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։
Այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել»։