Բաժիններ՝

Գազայի վերաբերյալ ԱՄՆ-ի պլանը ենթադրում է 60-օրյա հրադադար և տասը պատանդի ազատ արձակում

ԱՄՆ-ի կողմից մշակված նոր համաձայնագիրը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում ճգնաժամը լուծելու վերաբերյալ նախատեսում է Գազայում 60-օրյա հրադադար և տասը պատանդի ազատ արձակում: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով աղբյուրի։

Ըստ հրատարակության զրուցակից իսրայելցի պաշտոնյայի՝ ԱՄՆ-ի հատուկ բանագնաց պատվիրակ Սթիվ Ուիթքոֆի նոր առաջարկը նախատեսում է Գազայում պատանդ պահվող 10 անձի ազատ արձակում և 18 զոհված պատանդի մարմինների վերադարձ՝ 60-օրյա հրադադարի դիմաց։

Բացի այդ, այս ծրագրի համաձայն՝ ՄԱԿ-ը կվերսկսի հումանիտար օգնության մատակարարումը պաղեստինցիներին։Միևնույն ժամանակ աղբյուրը նշել է, որ փաստաթղթի տեքստը «չի պարունակում Իսրայելի կողմից պատերազմը դադարեցնելու խոստում»։

Մայիսի 28-ին The Jerusalem Post հրատարակությունը հաղորդել էր, որ ՀԱՄԱՍ շարժումը Ուիթքոֆի հետ համաձայնության է հասել Գազայի հատվածում հրադադարի պայմանների շուրջ։

Հրատարակությունը նշել էր, որ համաձայնագիրը նախատեսում է «10 իսրայելցի պատանդի ազատ արձակում և մահացածների մարմինների հանձնում իսրայելական բանտերում պահվող պաղեստինցիների ազատ արձակման դիմաց»։ 

Հաղորդվել է, որ ՀԱՄԱՍ-ը սպասում է իսրայելական կողմի պատասխանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս