Բաժիններ՝

Կանադան ցանկանում է միանալ ԵՄ-ի վերազինման ծրագրին

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հույս է հայտնել, որ իր երկիրը կկարողանա մինչև հուլիսի 1-ը միանալ եվրոպական խոշոր վերազինման ծրագրին՝ «Պատրաստություն-2030»-ին: Այդ մասին նա ասել է կանադական CBC հեռուստաալիքի եթերում՝ նաև քննադատելով պաշտպանության ոլորտում Օտտավայի կախվածությունն ԱՄՆ-ից: 

«Պաշտպանության ոլորտում կապիտալ ծախսերին ուղղվող յուրաքանչյուր դոլարից յոթանասունհինգ ցենտը գնում է ԱՄՆ: Դա խելամիտ չէ», – ասել է Կանադայի վարչապետը:Կանադան Եվրամիության հետ պաշտպանական ծրագրին մասնակցելու շուրջ բանակցություններ է վարում մարտից, երբ Քարնին ստանձնեց կառավարության ղեկավարի պաշտոնը: 

«Պատրաստություն-2030» ծրագիրը նախատեսում է, որ Եվրամիության պետությունները հաջորդ հինգ տարվա ընթացքում պաշտպանության վրա կծախսեն 1,25 տրիլիոն դոլար:«Մենք մեծ առաջընթաց ենք գրանցում և մինչև Կանադայի օրը (հուլիսի 1) կցանկանայինք որևէ կոնկրետ բան տեսնել», – ասել է Քարնին:

Այն բանից անմիջապես հետո, երբ Կանադայի վարչապետը հանդես եկավ ԵՄ-ի հետ ավելի սերտ պաշտպանական համագործակցության օգտին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Օտտավայի հետ ամերիկյան Golden Dome («Ոսկե գմբեթ») հակահրթիռային պաշտպանության համակարգին միանալու շուրջ։

«Ես Կանադային, որը շատ է ցանկանում է մեր «Ոսկե գմբեթ» համակարգի մաս դառնալ, ասացի, որ դա կարժենա 61 միլիարդ դոլար, եթե նրանք մնան առանձին, բայց անիրավահավասար երկիր,  բայց կարժենա զրո դոլար, եթե նրանք դառնան մեր բաղձալի 51-րդ նահանգը։ Նրանք քննարկում են այդ առաջարկությունը», – ասվում է Թրամփի գրառման մեջ, որը հրապարակվել է Truth Social հարթակում։

Օտտավան ներկայում պաշտպանության վրա ծախսում է իր ՀՆԱ-ի 1,37%-ը, ինչն զգալիորեն պակաս է 2% նպատակային ցուցանիշից, որը ԵՄ պետությունները համաձայնեցրել էին ավելի քան տասը տարի առաջ, նշում է CBC-ն։ Մարկ Քարնին ընդգծել է, որ պաշտպանական ծախսերի ավելացումն անխուսափելի է, բայց դա կարվի այնպես, որ առավելագույն օգուտ բերի Կանադային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031