
Շվեյցարական Ալպերում սառցադաշտ է փլուզվել՝ ավերելով Բլատեն գյուղը

Շվեյցարական Ալպերում սառցադաշտի զանգվածային փլուզում է տեղի ունեցել, որի հետևանքով Բլատեն գյուղի որոշ հատվածներ թաղվել են սառույցի, ցեխի և ապարների տակ: Սառցադաշտի փլուզման տեսանյութը տարածել է Storm-HQ YouTube-յան ալիքը։
Նշվում է, որ գյուղի մոտ 300 բնակիչ նախապես տարհանվել էր։ Փորձագետներն այժմ գնահատում են վնասը և նախատեսում են անվտանգության հետագա միջոցառումներ:
Իր հերթին BBC-ն հաղորդում է, որ չնայած գյուղի բնակիչները մայիսի 19-ին տարհանվել էին, քանի որ սառցադաշտը քայքայվում էր, այնուամենայնիվ, մեկ մարդ անհետ կորած է։ Բազմաթիվ տներ գետնին են հավասարվել։
Շվեյցարիայի կառավարությունը խոստացել է ֆինանսական միջոցներ հատկացնել, որպեսզի բնակիչները հետագայում կարողանան մնալ գյուղում, իսկ եթե ոչ հենց գյուղում, ապա գոնե տվյալ շրջանում: