Բաժիններ՝

ՌԴ նախագահը ԵԱՏՄ օրվա առթիվ շնորհավորել է Միության անդամ երկրների ղեկավարներին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարներին՝ Եվրասիական տնտեսական միության օրվա կապակցությամբ։ Այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ։

ՌԴ նախագահը նշել է, որ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները զարգանում են շատ դինամիկ և արդյունավետ։ Նրա բնորոշմամբ՝ ստեղծվել է ընդհանուր շուկա, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատությունը։

«Իրականացվում է իրավական կարգավորման ազգային համակարգերի ներդաշնակեցումը կարևորագույն ոլորտներում, հաջողությամբ իրականացվում են համատեղ տնտեսական և ենթակառուցվածքային նախագծեր», – ասված է ՌԴ նախագահի ուղեձում։

Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ ԵԱՏՄ անդամ երկրները կշարունակեն կառուցել կառուցողական բազմակողմ համագործակցությունը բոլոր հնարավոր ձևերով՝ իրենց ժողովուրդների բարօրության, եվրասիական տարածքում բարեկեցության և կայունության ապահովման շահերից ելնելով։

«Մաղթում եմ ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ ձեր բոլոր հայրենակիցներին՝ երջանկություն և բարգավաճում», – եզրափակել է Ռուսաստանի նախագահը։

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որի մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում՝ պետությունների ղեկավարների կողմից։ Փաստաթղթի համաձայն՝ ասոցիացիայի նպատակներն են մասնակից երկրների տնտեսական զարգացումը, արդիականացումը և համաշխարհային շուկայում մրցունակության բարձրացումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս