Բաժիններ՝

Ռուբիոն և Լավրովը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման թեման

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 28-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Պետքարտուղար Ռուբիոն ողջունել է շաբաթ և կիրակի օրերին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «1000-ը 1000-ի դիմաց» ռազմագերիների փոխանակումը։

Պետքարտուղարը վերահաստատել է նախագահ Թրամփի կոչերը Ուկրաինայի հետ կառուցողական, բարի կամքի երկխոսության վերաբերյալ՝ որպես այս պատերազմը դադարեցնելու միակ ուղի», – նշված է հաղորդագրության մեջ։

ՌԴ արտաքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ Լավրովը Ռուբիոյին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև մայիսի 19-ին ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքի, ինչպես նաև Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների հաջորդ փուլի համար Մոսկվայի կողմից կոնկրետ առաջարկների նախապատրաստման մասին։

Ռուբիոն, իր հերթին, ընդգծել է, որ Դոնալդ Թրամփը կենտրոնացած է ռուս-ուկրաինական հակամարտության արագ ավարտի վրա, և հայտնել է Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ նպաստելու կողմերի դիրքորոշումների մերձեցման

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի արդիական հարցերին։

Կողմերը հաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը՝ շարունակելու Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարությունների միջև կառուցողական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս