Արա Ալեն, առևտուր ես ուզում, գնա ԳՈՒՄ-ի շուկա, креветка ու թուփ առ, դիր ծախի, անամոթ.Գևորգ Պետրոսյան

Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր՝ երբ լինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, ադրբեջանցիները կարող են վերադառնալ այն գյուղերը, որտեղ որ իրենք ժամանակին ապրել են Հայաստանի տարածքում:

«Պայմանագրի կնքումից 5 րոպե հետո Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, բոլոր հնարավոր ձևերով իրար հետ կոմունիկացվել և շփվել»,- նշել էր նա՝ ավելացնելով.

«Ղարաբաղի շրջափակման ժամանակ առևտուր է եղել արցախցիների և ադրբեջանցիների միջև։ Անուններ չտամ։ Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ կոնյակ են վաճառել, փող են վերցրել։ Վերջացրեք, մի ապրեք հեքիաթների մեջ, որ առևտուր չի լինելու, պատ ենք կառուցելու և իրար բարև չենք տալու»,-ասաց նա:

Նախկին պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանը անդրադարձել է Ալեն Սիմոնյանի այդ խայտառակ հայտարարություններին:

Տեսանյութեր

Լրահոս