
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Սարդարապատի հուշահամալիր։
Այս մասին Ֆրանսիայի դեսպանը գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Այսօր՝ մայիսի 28-ին, նշում ենք պատերազմից, ցեղասպանությունից և կայսրություններից մազապուրծ եղած Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1921) հռչակումը։ Կեցցե՛ Հանրապետությունը և կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը»,-գրել է դեսպան Դըկոտինյին։