Բաժիններ՝

Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Շվեյցարիայում

Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլը կարող է անցկացվել Շվեյցարիայում։

յս մասին հայտում է «Страна.ua»-ն։

«Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ Շվեյցարիան դիտարկվում է որպես Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների վայր»,-հայտնել է աղբյուրը։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ առաջիկայում կհայտարարվի Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների նոր փուլի մասին։

Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների երեք տարվա ընդմիջումից հետո առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 16-ին՝ Ստամբուլում։ Կողմերը համաձայնել են անցկացնել լայնածավալ՝ 1000-ը՝ 1000-ի դիմաց գերիների փոխանակում և ներկայացնել ապագա զինադադարի հնարավորությունների տեսլականը։ 

Կիևը բանակցությունների ընթացքում խնդրել է պետությունների ղեկավարների հանդիպում։ Մոսկվան, իր հերթին, հայտարարել է, որ հաշվի կառնի Ուկրաինայի այդ ցանկությունը։ Գերիների լայնածավալ փոխանակումն արդեն ավարտվել է։ Մոսկվան ներկայումս պատրաստում է ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի նախագիծ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս