
Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը՝Կոսովոյի և Չեռնոգորիայի հետ ընկերական հանդիպումներին ընդառաջ: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:
Դարպասապահներ
Հենրի Ավագյան – «Արարատ-Արմենիա»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Արսեն Բեգլարյան – «Վան»
Անատոլի Այվազով – «Վան»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան – «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»
Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Հովհաննես Համբարձումյան – «Նոա»
Պետիկ Մանուկյան – ԲԿՄԱ
Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)
Կիսապաշտպաններ
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ» (Ռումինիա)
Էդգար Սևիկյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Տիգրան Ավանեսյան – «Արսենալ Տուլա» (Ռուսաստան)
Թոմաս Ադորյան – «Բանֆիլդ» (Արգենտինա)
Գոռ Մանվելյան – «Նոա»
Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան – «Արարատ-Արմենիա»
Դանիել Աղբալյան – ԲԿՄԱ
Դավիթ Հակոբյան – ԲԿՄԱ
Հարձակվողներ
Արթուր Սերոբյան – «Շերիֆ» (Տիրասպոլ, Մոլդովա)
Արթուր Միրանյան – «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)
Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»
Արայիկ Էլոյան – ԲԿՄԱ
Մարզչական շտաբը նախատեսում էր հրավիրել ևս մի քանի ֆուտբոլիստների, որոնք տարբեր պատճառներով չեն կարողանա միանալ հավաքականին։ Մասնավորապես, դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը ենթարկվել է վիրահատության։ Նրա վերականգնման համար կպահանջվի մոտ 2 շաբաթ։ Տիգրան Բարսեղյանը ևս պատրաստվում է վիրահատության և այս անգամ չի կարող օգնել հավաքականին։ Վնասվածքների պատճառով հավաքականի առաջիկա հավաքին չեն մասնակցի Վահան Բիչախչյանը և Ուգոչուկվու Իվուն։
Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 31-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Հունիսի 5-ին հավաքականը կմեկնի Պրիշտինա՝ հունիսի 6-ին «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում անցկացնելու առաջին ընկերական հանդիպումը Կոսովոյի ընտրանու դեմ: Հանդիպման մեկնարկը՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով):
Հունիսի 7-ին ազգային հավաքականը կմեկնի Պոդգորիցա: Չեռնոգորիայի հավաքականի հետ հանդիպումը կկայանա Նիկշիչ քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:00-ին: