
Բաքու-Երևան կարգավորման գործընթացը շատ կարևոր պահ է ապրում. Ադրբեջանի փոխարտգործնախարար

Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շատ կարևոր պահ է ապրում, ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևը։
«Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման գործընթացն ավարտված է, դրա ստորագրման համար կա երկու պայման՝ անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ՝ խաղաղության համար հող ստեղծելու համար»,- նշել է նա։
Ռաֆիևը հավելել է, որ խաղաղության ցանկացած խոստում արդյունք կտա միայն այն դեպքում, երբ այդ քայլրը գործնականում իրականացվեն, և երբ կատարվեն երկու կողմերի կոնկրետ պահանջներն ու ակնկալիքները։
Բաքուն խաղաղության պայմանագրի ստորագրման համար պահանջում է ՀՀ Սահամանադրության փոփոխություն և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում: