
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել 150 միլիարդ եվրոյի անվտանգության հիմնադրամի ստեղծմանը

Եվրամիության խորհուրդը եվրոպական հարցերով նախարարների մակարդակով հավանություն է տվել 150 միլիարդ եվրոյի չափով Անվտանգության գործողություն Եվրոպայի համար (Security Action for Europe- SAFE) հիմնադրամի ստեղծմանը:
Այս մասին հայտարարել է ԵՄ խորհրդի լեհական նախագահությունը։«SAFE ծրագիրը վերջապես հաստատվեց։ 150 միլիարդ եվրո պաշտպանական արդյունաբերության զարգացման համար։ Ահռելի հաջողություն Լեհաստանի և լեհական նախագահության համար», – ասվում է X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրության մեջ։
SAFE-ը ԵՄ նոր ֆինանսական գործիք է, որն անդամ պետություններին ԵՄ բյուջեից կտրամադրի վարկեր՝ մինչև 150 միլիարդ եվրոյի չափով։ Սա կօգնի անդամ պետություններին զարգացնել իրենց պաշտպանական կարողությունները ընդհանուր գնումների միջոցով: