Անահի՛տ Մանասյան, մտածելու առիթ կա. վերջին երեք տարիների ընթացքում ՄԻՊ ինստիտուտն ունեցել է հանրային վստահության լուրջ անկում. Գևորգ Թոսունյան

«Սիվիլնեթի» լրագրող Գևորգ Թոսունյանը գրում է. Անահիտ Մինասյան, մտածելու առիթ կա․ դիտարկել եմ՝ «Կովկասյան բարոմետրի»՝ մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ վստահության մակարդակը՝ 2021-ին, երբ պաշտպանը Արման Թաթոյանն էր ու 2024-ին, երբ Դուք էիք։

2021 – Արման Թաթոյան

Հանրային վստահության մակարդակը մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ եղել է բարձր։

լիովին վստահում է՝ 60%

ավելի շուտ վստահում է՝ 21%

ավելի շուտ չի վստահում՝ 3%

բոլորովին չի վստահում՝ 6%

2024 – Անահիտ Մանասյան

Վստահության ակնհայտ անկում է գրանցել։

լիովին վստահում է՝ 12%

ավելի շուտ վստահում է՝ 21%

ավելի շուտ չի վստահում՝ 11%

բոլորովին չի վստահում՝ 32%

Այսպիսով՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հանդեպ լիարժեք վստահությունը նվազել է 60 տոկոսից մինչև 12 տոկոս։ Բոլորովին չեն վստահում ցուցանիշը աճել է ավելի քան հինգ անգամ՝ 6 տոկոսից մինչև 32։

Համեմատությունը ցույց է տալիս, որ վերջին երեք տարիների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն անցել է հանրային վստահության լուրջ անկում»։

Տեսանյութեր

Լրահոս