Բաժիններ՝

«Նապոլի»-ն` Իտալիայի չեմպիոն, «Ինտեր»-ը երկրորդն է

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 2024-2025 մրցաշրջանի չեմպիոնը «Նապոլի»-ն է:

«Սերիա Ա»-ի վերջին` որոշիչ տուրում «Ինտեր»-ը մրցեց «Կոմո»-ի հետ, իսկ «Նապոլի»-ն խաղաց «Կալյարի»-ի դեմ:«Ինտեր»-ին հաջողվեց առավելության հասնել 0:2 հաշվով:

Միլանյան ակումբի կազմում աչքի ընկան Դե Վրեյն ու Կոռեան: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի պահեստայինների շարքում էր և այդպես էլ չմասնակցեց խաղին:

Միաժամանակ ընթացող «Նապոլի»-«Կալյարի» խաղում նեապոլիտանցիներն առավելության հասան 2:0 հաշվով:«Նապոլի»-ն հավաքելով 82 միավոր` դարձավ Իտալիայի չեմպիոն, «Ինտեր»-ը 81 միավորով երկրորդ տեղում ավարտեց այս մրցաշրջանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս