Բաժիններ՝

Համբուրգում դանակով զինված անձը հարձակվել է անցորդների վրա․ տուժել է առնվազն 12 մարդ

Գերմանիայի Համբուրգ քաղաքում դանակով զինված անձը հարձակվել է անցորդների վրա։

Der Spiegel–ը գրում է, որ նախնական տվյալներով տուժել է առնվազն 12 մարդ։Լրատվամիջոցի աղբյուրները հայտնում են, որ երեք մարդ ստացել է կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ, ևս երեքը՝ լուրջ վնասվածքներ, իսկ վեցը՝ թեթև։

Bild պարբերականի փոխանցմամբ՝ ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ։ Դեռևս հստակ չէ՝ արդյոք նա կապված է հարձակման հետ։ Ոստիկանությունը շարունակում է պարզել միջադեպի հանգամանքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031