Բաժիններ՝

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձեռնարկել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման իր առաջին կոնկրետ քայլը՝ համաձայն այս ամսվա սկզբին հայտարարված անսպասելի քաղաքական շրջադարձի։

Al Jazeera-ն գրել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է պատժամիջոցների լայնածավալ մեղմացման մասին մի խումբ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։ Համաձայն հայտարարության՝ այս քայլը «հնարավորություն կտա խթանել նոր ներդրումներ և մասնավոր հատվածի ակտիվություն՝ համահունչ Թրամփի «Ամերիկան առաջին հերթին» ռազմավարությանը»։

Միաժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտը հատուկ արտոնություն է տրամադրել 2019 թվականի «Սիրիայի քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի կիրառման հետ կապված՝ թույլ տալով, որ միջազգային գործընկերները և դաշնակիցները ավելի բացահայտեն Սիրիայի ներուժը։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հայտարարության մեջ նշել է, որ ընդունված որոշումը միտված է բարելավել հումանիտար իրավիճակը Սիրիայում՝ ապահովելով էլեկտրաէներգիայի, ջրի, էներգիայի և սանիտարական ենթակառուցվածքների հասանելիություն։ Արտոնությունը տարածվում է Սիրիայում նոր ներդրումների, ֆինանսական ծառայությունների մատուցման և սիրիական նավթամթերքի հետ կապված գործարքների վրա։

«Այսօրվա գործողությունները նախագահ Թրամփի՝ Սիրիայի և Միացյալ Նահանգների միջև նոր հարաբերությունների ձևավորման տեսլականի իրագործման առաջին քայլն են»,– ընդգծել է Ռուբիոն։

Թրամփը մայիսի 13-ին հանդես եկավ հայտարարությամբ, որով մտադրություն հայտնեց վերացնել Սիրիայի նկատմամբ նախկինում սահմանված պատժամիջոցներն արդեն պաշտոնանկ արված նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմի դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս