Բաժիններ՝

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները «8th Sharjah Masters 2025»-ում

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները «8th Sharjah Masters 2025» շախմատի միջազգային մրցաշարում, որի ավարտին մնացել է 4 խաղափուլ։ Այս մասին գրում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

5 խաղափուլից հետո գրոսմայստեր Շանթ Սարգսյանն ունի 3.5 միավոր և կիսում է 4-16-րդ հորիզոնականները:

Գրոսմայստեր Էմին Օհանյանը ունի 2.5 միավոր, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ 2 միավոր, իսկ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը՝ 1.5 միավոր:

Մրցաշարի «B» խմբում կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը ունի 3.5 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2 միավոր: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս