 
                        Հանս Ֆլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ
 
                                    «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Հանս Ֆլիկը երկարաձգել է թիմի հետ պայմանագիրը մինչև 2027 թվականի ամառ:
Այս մասին հայտնում է կապտանռնագույնների մամուլի ծառայությունը:Գերմանացի մասնագետը թիմի գլխավոր մարզիչ է դարձել 2024 թվականի ամռանը՝ Չավիի հեռանալուց հետո:
Ֆլիկի գլխավորությամբ «Բարսելոնա»-ն հաղթել է Իսպանիայի առաջնությունում, Սուպերգավաթում և Գավաթում:
Ավելի վաղ 60-ամյա մասնագետը աշխատել է Գերմանիայի հավաքականում, «Բավարիա»-ում և «Հոֆենհայմ»-ումՖլիկի և «Բարսելոնա»-ի միջև նախորդ համաձայնագիրը նախատեսված էր մինչև 2026 թվականի ամառ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        